Ռեալը ձախողվեց` պարտվելով Լայպցիգին 🎥
Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» F խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց «Լայպցիգի» դեմ։
Հանդիպման մեկնարկում «ցլերը» պարզապես սառը ցնցուղ էին պատրաստել «արքայական» ակումբի համար և արդեն 18-րդ րոպեի դրությամբ հաղթում էին 2:0 հաշվով։
Մարկո Ռոզեի թիմի կազմից 13-րդ ու 18-րդ րոպեներին մեկական անգամ աչքի ընկան համապատասխանաբար Յոշկո Գվարդիոլն ու Քրիստոֆեր Նկունկուն։
Նախքան ընդմիջում Կառլո Անչելոտիի թիմը մեկ գնդակ հետ բերեց. 44-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Վինիսիուսը։
Երկրորդ կեսում հյուրերը ոչինչ չկարողացան առաջարկել մրցակցին։
Դեռ ավելին` տանտերերը 81-րդ րոպեին Տիմո Վերների խփած գոլի շնորհիվ վերականգնեցին երկու գնդակի առավելությունը։
«Սերուցքայինները» 90+4-րդ րոպեին միայն կրճատեցին հաշիվը. 11-մետրանոցից հանդիպման վերջնական հաշիվը ձևակերպեց Ռոդրիգոն։
Այսպիսով, «Լայպցիգը» հաղթեց 3:2 հաշվով. «արքայական» ակումբն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում կրեց առաջին պարտությունը։
Այս խմբում կայացավ ևս մեկ հանդիպում.
«Սելթիկ» 1:1 «Շախտյոր Դոնեցկ»
F խումբը 5-րդ տուրից հետո ստացավ հետևյալ տեսքը.
- «Ռեալ Մադրիդ» – 10 միավոր
- «Լայպցիգ» – 9 միավոր
- «Շախտյոր» – 6 միավոր
- «Սելթիկ» – 2 միավոր
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լայպցիգ, Կառլո Անչելոտի, Մարկո Ռոզե, Յոշկո Գվարդիոլ, Չեմպիոնների-լիգա, Ռեալ-Սոսիեդադ, Ռոդրիգո Գոյես, Վինիսիուս, Տիմո Վերներ, Քրիստոֆեր Նկունկու