Ռաուլը հրաժարվել է գլխավորել Բունդեսլիգան ներկայացնող ակումբներից մեկը

Ռաուլը հրաժարվել է գլխավորել Բունդեսլիգան ներկայացնող ակումբներից մեկը

28/10/2022 - 17:59

«Ռեալ Մադրիդի» երիտասարդական թիմի` «Կաստիլիայի» գլխավոր մարզիչ Ռաուլը հրաժարվել է նույն պաշտոնը զբաղեցնել «Շալկե-04»-ում։

Ինչպես տեղեկացնում է Marca-ն, Գելզենկիրխենը ներկայացնող ակումբը նախորդ շաբաթ գլխավոր մարզչի պաշտոնից հեռացրել է Ֆրանկ Կրամերին և ցանկացել է թիմ հրավիրել Ռաուլին, սակայն մերժում է ստացել։

Բանն այն է, որ Ռաուլին դուր է գալիս աշխատանքը «Կաստիլիայում» և դեռևս մտադիր չէ փոխել աշխատավայրը։

Նշենք, որ հոկտեմբերի 27-ին հայտնի դարձավ, որ «Շալկեի» նոր գլխավոր մարզիչ է նշանակվել 49-ամյա մասնագետ Թոմաս Ռայսը։

Հավելենք, որ Ռաուլը, որպես ֆուտբոլիստ, 2010-12 թթ. հանդես է եկել հենց «Շալկեի» կազմում` անցկացրած 98 խաղում դառնալով 40 գոլի և 21 գոլային փոխանցման հեղինակ։

Ինչ վերաբերում է Ռաուլի մարզչական կարիերային, ապա նա 2019 թ. հուլիսից մարզում է «Կաստիլիան», որը 45-ամյա մասնագետի գլխավորությամբ 2019/20 մրցաշրջանում դարձել է Չեմպիոնների լիգայի երիտասարդական մրցաշարի հաղթող։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023