Ջոկովիչը պատրաստ է «զոհաբերել» նաև Ուիմբլդոնն ու Ռոլան Գարոսը

Ջոկովիչը պատրաստ է «զոհաբերել» նաև Ուիմբլդոնն ու Ռոլան Գարոսը

15/02/2022 - 15:46

Թենիսի ATP վարկանշային աղյուսակի առաջատար Նովակ Ջոկովիչը հայտարարել է, որ պատատրաստ է «զոհաբերել» նաև Մեծ սաղավարտի Ուիմբիլդոնի ու Ռոլան Գարոսի մրցաշարերը։

«Այո, արժեքը շատ մեծ է, որը պետք վճարեմ։ Ես երբեք դեմ չեմ եղել պատվաստումային գործընթացին, սակայն միշտ աջակցել եմ ընտրության ազատությանը»։

Ջոկովիչը հաստատել է, որ իր սկզբունքների պատճառով պատրաստ է հրաժարվել դառնալ ամենաշատ Մեծ սաղավարտի տիտղոս նվաճած թենիսիստը և չմասնակցել նաև Ռոլան Գարոսի ու Ուիբլդոնի մրցաշարերին.

«Ցանկացած տիտղոս կամ մրցանակ ավելի կարևոր չեն, քան իմ մարմնի ու առողջության վերաբերյալ կայացրած որոշումները։ Փորձում եմ որքան հնարավոր է ներդաշնակ լինել մարմնիս հետ»։

Այդուհանդերձ, 34-ամյա թենիսիստը չի բացառել, որ ապագայում կպատվաստվի.

«Բոլորս փորձում ենք գտնել լավագույն լուծումը, որպեսզի հաղթահարենք համաճարակը։ Կրկնում եմ` ես երբեք դեմ չեմ եղել պատվաստմանը։

Ես հասկանում եմ, որ ամբողջ աշխարհում բոլոր մարդիկ մեծ ջանքեր են գործադրում ստեղծված իրավիճակի դեմ պայքարելու համար և, հուսով եմ, հնարավորինս շուտով այս ամենի վերջը կգա»։

Սերբ թենիստը նշել է, որ 2021 թ. դեկտեմբերի կեսերին վարակվել է կորոնավիրուսով, ինչը նրան թույլ է տվել դիմել Ասվտրալիայի վիզայի համար և բացառության կարգով ստանալ այդ երկիր մուտք գործելու թույտվություն.

«Ես գիտեմ, որ մարդիկ դավադրության տեսություններ են հորինում այն մասին, թե որքան բախտավոր եմ ես կամ որքան հարմարավետ է իմ կյանքը, սակայն կորոնավիրուսը բախտի բան չէ։

Աշխարհում միլիոնավոր մարդիկ տուժել են կորոնավիրուսից, այդ պատճառով էլ ես դրան լուրջ եմ մոտենում։

Ինձ դուր չի գալիս այն փաստը, որ մարդիկ կարծում են, թե ես ինչ-որ բաներ եմ կեղծել, որպեսզի Ավստրալիայի վիզա ստանալու համար կորոնավիրուսի դրական պատասխանով ՊՇՌ-թեստ ունենամ»,- եզրափակել է Ջոկովիչը, ում խոսքերը մեջբերում է BBC-ն։

Հիշեցնենք, որ Նովակ Ջոկովիչը կորոնավիրուսի դեմ պատվաստված չլինելու պատճառով չի կարողացել ստանալ Ավստրալիայի վիզա ու ստիպված է եղել բաց թողնել տարվա առաջին Մեծ սաղավարտի մրցաշարը։

Հավելենք, որ Մեծ սաղավարտի Ռոլան Գարոսի մրցաշարն այս տարի կայանալու է մայիսի 22-ից հունիսի 5-ը, իսկ Ուիմբլդոնը` հունիսի 27-ից հուլիսի 10-ը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023