Շիրերն ու Անրին ներառվել են Պրեմիեր լիգայի փառքի սրահում

Շիրերն ու Անրին ներառվել են Պրեմիեր լիգայի փառքի սրահում

26/04/2021 - 15:51

Պրեմիեր լիգայի փառքի սրահում ներառվել են առաջին ֆուտբոլիստները։

Ինչպես տեղեկացնում է Անգլիայի առաջնության պաշտոնական կայքը, ԱՊԼ-ի փառքի սրահի առաջին ֆուբտոլիստները դարձել են Ալան Շիրերն ու Թիերի Անրին։

«Փառքի սրահը ճանաչում և ընդունում է այն մարդկանց բացառիկ հմտությունն ու տաղանդը, ովքեր գեղեցկացրել են Պրեմիեր լիգան նրա հիմնադրման պահից ի վեր։ Սա Լիգայի կողմից խաղացողներին շնորհված անհատական ամենաբարձր պատիվն է»,- նշված է փառքի սրահի հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Ալան Շիրերը ԱՊԼ-ի շրջանակում հանդես է եկել «Բլեքեբեռնի» (1992-1996 թթ․) և «Նյուքասլի» (1996-2006 թթ․)։ Այդ ընթացքում նա անցկացրել 441 հանդիպում և դարձել 260 գոլի հեղինակ։ Շիրեը ԱՊԼ-ի պատմության լավագույն ռմբարկուն է։

Ինչ վերաբերում է Թիերի Անրիին, ապա նա 1999-2007 թթ․ պաշտպանել է «Արսենալի» գույները, որի կազմում անցկացրած 376 խաղում խփել է 228 գոլ։ Ֆրանսիացի նախկին հարձակվողն էլ լոնդոնյան ակումբի պատմության լավագույն ռմբարկուն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023