Բեյլն ԱՊԼ-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է
L’Equipe պարբերականը հրապարակել է անգլիական Պրեմիեր լիգայի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների և մարզիչների անունները և նրանց աշխատավարձերի չափը ամսեկան կտրվածքով։
Այսպիսով, ԱՊԼ-ում աեմենաշատը վարձատրվում է «Տոտենհեմի» վինգեր Գարեթ Բեյլը, որը ամսական վաստակում է 2․5 մլն եվրո։ Ուելսցին «շնաձկների» կազմում հանդես է գալիս վարձավճարով, իսկ տրանսֆերային իրավունքները պատկանում են «Ռեալին»։ Հատկանշական է, որ ֆուտբոլիստի աշխատավարձի մեծ մասը վճարում է հենց «արքայական» ակումբը։
Հաջորդը «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեան է՝ 1․85 մլն եվրո աշխատավարձով։ Նրան հաջորդում են «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին դե Բրոյնեն (1.58 մլն) և վինգեր Ռահիմ Սթերլինգը (1․48 մլն)։
Լավագույն հնգյակը եզրափակում է ՄՅՈւ-ի կիսապաշտպան Պոլ Պոգբան։ Նրա ամսական աշխատավարձը կազմում է 1․42 մլն եվրո։
Պրեմիեր լիգայի ամնեաբարձր վարձատրվող մարզիչների շրջանակում առաջատարը «Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան է՝ 1․89 մլն եվրո աշխատավարձով։
Երկրորդ և երրորդ հորիզոնականներում են «Տոտենհեմի» և «Լիվերպուլի» գլխավոր մարզիչներ Ժոզե Մոուրինիոն և Յուրգեն Կլոպը։ Նրանք վաստակում են 1․42-ական մլն եվրո աշխատավարձ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Գարեթ-Բեյլ, Դավիդ-դե-Խեա, Ժոզե Մոուրինիո, Լիվերպուլ, Կևին դե Բրոյնե, Մանչեսթեր-Յունայթեդ, Մանչեսթեր-Սիթի, Յուրգեն-Կլոպ, Պեպ Գվարդիոլա, Պոլ-Պոգբա, Ռահիմ-Սթերլինգ, Տոտենհեմ