Բեյլը հիանալի մարզավիճակում է. Տոտենհեմը սրում է ՉԼ ուղեգրի համար պայքարը 🎥

Բեյլը հիանալի մարզավիճակում է. Տոտենհեմը սրում է ՉԼ ուղեգրի համար պայքարը 🎥

08/03/2021 - 01:08

Անգլիական Պրեմիեր լիգայի 27-րդ տուրի շրջանակում «Տոտենհեմը» սեփական հարկի տակ ընդունեց «Քրիստալ Փելասին»։

Խաղը մեկնարկեց հետախուզկան պայքարով, սակայն տանտերերն աստիճանաբար նախաձեռնությունն իրենց ձեռքը վերցրին և արդեն 25-րդ րոպեին Գարեթ Բեյլի գոլի շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ, իսկ գոլային փոխանցում նա ստացավ Հարի Քեյնից։

Խփած գնդակից հետո «Շնաձկները» շարունակում էին խաղի ղեկն իրենց ձեռքում պահել, սակայն առաջին խաղակեսի ավարտին՝ 45+1-րդ րոպեին, կորցրին զգոնությունը և պատժվեցին։ Լուկա Միլիվոևիչի՝ կատարած փոխանցումից հետո գլխի հարվածով գոլի հեղինակ դարձավ Քրիստիան Բենտեկեն՝ վերականգնելով հաշվի հավասարությունը, իսկ կողմերը ընդմիջման գնացին 1։1 հաշվի պայմաններում։

Երկրորդ խաղակեսը Ժոզե Մոուրինիոյի սաները նույնպես շատ ակտիվ սկսեցին և 3 րոպեի ընթացքում երկու գնդակ ուղարկեցին մրցակցի դարպասը։ Նախ 49-րդ րոպեին կրկին գոլի հեղինակ դարձավ Գարեթ բեյլը՝ իր անվան դիմաց դուբլ գրանցելով, իսկ գոլային փոխանցում նա կրկին ստացավ Քեյնից, ապա 52-րդ րոպեին արդեն բրիտանացի գոլահարն ինքը դարձավ գոլի հեղինակ՝ մեծացնելով իր թիմի առավելությունը։

Հանդիպման 77-րդ րոպեին ևս մեկ գոլ գրանցվեց տանտերերի օգտին։ Հին Մին Սոնի փոխանցումը գլխի դիպուկ հարվածով եզրափակեց Հարի Քեյնը, ով նույնպես դարձավ դուբլի հեղինակ։

Ինչպես պարզվեց հետագայում, Հարի Քեյնը դրեց հանդիպման վերջակետը` 4:1։

Հատկանշական է, որ Քեյնը երկուական գոլի և գոլային փոխանցում կատարեց այս խաղում՝ ԱՊԼ-ի շրջանակում գոլ + ասիստ անվանակարգում վաստակելով արդեն 29 միավոր (16 գոլ, 13 գոլային փոխանցում)։ Նա լավագույնն է ինչպես այս անվանակարգում, այլև առաջնության լավագույն ասիստենտն է։

Այս հաղթանակից հետո «Տոտենհեմը» որոշակիորեն բարելավում է դիրքերը Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում՝ բարձրանալով 6-րդ հորիզոնական․ թիմն իր ակտիվում ունի 45 միավոր։

«Քրիստալ Փելասը» մնաց 34 միավորով, որին համապատասխանում է 13-րդ հորիզոնականը։

Հ․Գ․ Միացեք մեր Telegram-ի ալիքին -> https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023