ՊՍԺ-ն կոտրում է 1/8 եզրափակչի անեծքը?

ՊՍԺ-ն կոտրում է 1/8 եզրափակչի անեծքը?

12/03/2020 - 02:21

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպման շրջանակում ՊՍԺ-ն Փարիզում մրցեց «Բորուսիա Դորտմունդի» դեմ՝ հաղթելով 2։0 հաշվով։ Փարիզյան ակումբը չորս տարվա դադարից հետո հաղթահարեց 1/8 եզրափակչի արգելքը։

Հանդիպումն անցավ առանց հանդիսականների, ինչը պայմանավորված է կորոնավիրուսի կտրուկ տարածման հետ։ Այս իրավիճակը միանշանակ ազդում է խաղացողների տրամադրվածության և մոտիվացիայի վրա, ինչը մեծապես ազդում է նաև խաղի որակի վրա։

Առաջին խաղակեսը կարելի է ասել բեկումնային եղավ այս խաղում, քանի որ հանդիպման առաջին հատվածում փարիզյան ակումբն ուներ առավելություն և ավելի վտանգավոր գրոհներ էր իրականցնում։ Հատկապես կարելի է հիշատակել Էդինսոն Կավանիի դրվագը, երբ ուրուգվայից հարձակվողը դուրս գալով մեն-մենակ, չկարողացավ գրավել Ռոման Բյուրկիի պաշտպանած դարպասը։

Փարիզյան ակումբը նախքան ընդմիջման գնալը երկու անգամ գրավեց «իշամեղուների» դարպասը։ Նախ 28-րդ րոպեին Անխել դի Մարիայի իրացրած անկյունային հարվածից հետո Նեյմարը գլխի դիպուկ հարվածով բացեց խաղի հաշիվը, իսկ 45-1+րդ րոպեին նույն Դի Մարիայի սկսած գրոհը շարունակեց Պաբլո Սարաբիան, ով աջ եզրից փոխացնում կատարեց, իսկ Խուան Բերնատը գնդակը շեղեց դեպի դարպասը ։

Առաջին խաղակեսում դորտմունդյան ակումբի պահերից կարելի է միայն հիշատակել Ջեյդոն Սանչոյի իրացրած տուգանային հարվածը, երբ Կեյլոր Նավասը փրկեց իր թիմին։

Երկրորդ խաղակեսում դորտմունդյան ակումբը փորձեց փրկել խաղը, քանի որ մեկ գոլը խաղը կտեղափոխեր լրացուցիչ ժամանակ, սակայն Լուսիեն Ֆավրի սաների մոտ գրեթե ոչինչ չստացվեց, դեռ ավելին՝ փարիզյան ակումբը կարող էր ավելի խոշոր դարձնել հաշիվը, սակայն Անխել դի Մարիայի իարցարաժ տուգանային հարվածից հետո կրկին իր թիմին փրկեց Ռոման Բյուրկին։

Այպսիսով, ՊՍԺ-ն չորս տարվա դադարից հետո կոտրեց 1/8 եզրափակչի անեծքը՝ դուրս գալով մրցաշարի քառորդ եզրափակիչ։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023