Պորտուգալացիները չնկատեցին Լիտվային․ Պորտուգալիա 6։0 Լիտվա?

Պորտուգալացիները չնկատեցին Լիտվային․ Պորտուգալիա 6։0 Լիտվա?

15/11/2019 - 14:02

Եվրո-2020-ի որակավորման փուլի B խմբի 9-րդ տուրում Պորտուգալիայի հավաքականը սեփական հարկի տակ 6։0 հաշվով վստահ հաղթանակ տարավ խմբի հետնապահ Լիտվայի հավաքականի նկատմամբ՝ գործնականում ապահովելով տեղը մայրցամաքի առաջնությունում։

Պորտուգալացիների կազմում հերթական անգամ փայլեց Կրիշտիանու Ռոնալդուն՝ դառնալով հեթ-տրիկի հեղինակ։ Եվրոպայի գործող չեմպիոնների կազմում մյուս գնդակները հեղինակեցին Պիցցին, Բերնարդու Սիլվան և Գոնսալու Պասիենսան։

Սերբիայի հավաքականն էլ Բելգրադում դժվարին հաղթանակ տարավ Լյուքսեմբուրգի նկատմամբ՝ 3։2։ Սերբերը դեռևս փոքրիկ շանսեր ունեն Եվրոյի ուղեգիր նվաճել որակավորման փուլի արդյունքներով, սակայն դրա համար, վերջին տուրում նրանք պետք է սեփական հարկի տակ հաղթեն Ուկրաինայի հավաքականին, իսկ պորտուգալացիները՝ հյուրընկալվելիս միավորներ կորցնեն Լյուքսեմբուրգի դեմ խաղում։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023