Բարսելոնան երկրորդ տարին անընդմեջ ՉԼ-ից դուրս մնաց խմբային փուլից

Բարսելոնան երկրորդ տարին անընդմեջ ՉԼ-ից դուրս մնաց խմբային փուլից

26/10/2022 - 22:52

Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում «Ինտերը» C խմբի շրջանակում սեփական հարկի տակ 4:0 հաշվով ջախջախեց «Վիկտորիա Պլզենին»։

Այդ հանդիպման արդյունքից հետո «Բարսելոնան», որը նույնպես ընդգրկված է C խմբում, կորցրեց մրցաշարի 1/8 եզրափակիչում պայքարը շարունակելու բոլոր հնարավորություններից։

Այսպիսով, «բլաուգրանան» երկրորդ տարին անընդմեջ չկարողացավ հաղթահարել Չեմպիոնների լիգայի խմբային փուլն ու պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչում։

Ինչ վերաբերում է «Ինտերին», միլանյան ակումբը նվաճեց Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի ուղեգիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023