Պաշտոնական. Տոնի Կրոսը վերսկսեց միջազգային կարիերան

Պաշտոնական. Տոնի Կրոսը վերսկսեց միջազգային կարիերան

22/02/2024 - 23:07

«Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Տոնի Կրոսը սոցցանցերի էջերում գրառում է կատարել` հայտարելով Գերմանիայի հավաքական վերադառնալու մասին.

«Մարտից կրկին հանդես կգամ Գերմանիայի հավաքականում։ Ինչո՞ւ։ Մարզիչն ինձ խնդրեց, իսկ ես համաձայնեցի։ Վստահ եմ, որ Եվրոյի այս թիմն ունակ է շատ ավելին, քան կարծում են շատերը»,- գրել է 34-ամյա ֆուտբոլիստը։

Հիշեցնենք, որ Տոնի Կրոսը միջազգային կարիերան ավարտել էր Եվրո-2020-ի ավարտից հետո։ Կրոսը Գերմանիայի հավաքականի կազմում անցկացրել է 106 հանդիպում` դառնալով 17 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ։

Կրոսը «բունդեսմանշաֆթի» կազմում վերջին անգամ դաշտ է դուրս եկել 2021 թ. հունիսի 29-ին` մասնակցելով Եվրո-2020-ի 1/8 եզրափակիչում Անգլիայի դեմ հանդիպմանը (0:2)։

Տոնի Կրոսը Գերմանիայի հավաքականի կազմում 2014 թ. դարձել է աշխարհի չեմպիոն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023