Պաշտոնական. Ման. Յունայթեդի կիսապաշտպանը տեղափոխվեց Ֆուլհեմ

Պաշտոնական. Ման. Յունայթեդի կիսապաշտպանը տեղափոխվեց Ֆուլհեմ

12/07/2022 - 11:56

Ինչպես տեղեկացնում է «Ֆուլհեմի» պաշտոնական կայքը, ակումբը գնել է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Անդրեաս Պերեյրային։

Լոնդոնյան ակումբը բրազիլացի ֆուտբոլիստի հետ պայմանագիրը կնքել է մինչև 2026 թ. հունիսի 30-ը, իսկ գործարքի դիմաց «կարմիր սատանաներին» վճարել է 9.5 մլն եվրո։

Նշենք, որ Պերեյրան «Յունայթեդի» սան է, որի համակարգում հանդես էր գալիս 2012 թվականից, սակայն այդ ընթացքում 4 անգամ վարձավճարով տեղափոխվել է այլ ակումբներ` պաշտպանելով «Գրանադայի», «Վալենսիայի», «Լացիոյի» ու «Ֆլամենգոյի» գույները։

Հավելենք, որ 26-ամյա ենթահարձակվողը մանկունյական ակումբի գլխավոր թիմի կազմում անցկացրած 75 խաղում դարձել է 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023