Պաշտոնական. Հովհաննես Հարությունյանը վերադարձավ Փյունիկ
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հովհաննես Հարությունյանը «Սոչիից» վերադարձել է «Փյունիկ», գրում է ակումբի պաշտոնական կայքը։
24-ամյա ֆուտբոլիստը մինչև 2024 թ. հունիսի 30-ը վարձավճարով հանդես կգա «Փյունիկի» կազմում։
Հիշեցնենք, որ հայ ֆուտբոլիստը հունվարի 16-ին էր 160 հազ. եվրոյի դիմաց «Փյունիկից» տեղափոխվել «Սոչի»։
Հարությունյանը 2023/24 մրցաշրջանի առաջին հատվածում 22 խաղում խփել է 12 գոլ, կատարել 6 գոլային փոխանցում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# IDBank Հայաստանի Պրեմիեր լիգա, Հայաստանի Պրեմիեր լիգա, Հայաստանի-առաջնություն, Հայաստանի-հավաքական, Հովհաննես Հարությունյան, Սոչի, տրանսֆերներ, Փյունիկ