Պաշտոնական․ ԱՊԼ-ը կվերսկսվի ապրիլի 30-ից ոչ շուտ

Պաշտոնական․ ԱՊԼ-ը կվերսկսվի ապրիլի 30-ից ոչ շուտ

19/03/2020 - 17:38

Ինչպես տեղեկացնում է անգլիական Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքը, Անգլիայի բոլոր ներքին պրոֆեսիոնալ առաջնությունների վերսկսումը հետաձգվել է մինչև ապրիլի 30-ը։ Այս որոշումը տարածվում է Պրեմիեր լիգայի, Չեմպիոնշիփի, Առաջին լիգայի, ինչպես նաև Երկրորդ լիգայի վրա։

«Ֆոտբոլային ասոցիացիայի օրենքները ենթադրում են, որ յուրաքանչյուր մրցաշրջան պետք է ավարտվի մինչև հունիսի 1-ը, սակայն FA-ի ղեկավարությունը որոշել է երակաձգել 2019/20 մրցաշրջանի անցկացումը։

Որոշվել է նաև, որ բոլոր պրոֆեսիոնալ լիգաները կվերսկսվեն ապրիլի 30-ից ոչ շուտ»,- նշվում է պաշտոնական հայտարարությունում։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի զարգացման պատճառով նախնական որոշվել էր Պրեմիեր լիգայի խաղերը հետաձգվել մինչև ապրիլի 4-ը։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023