ՉԼ. հայտնի դարձավ Ալաշկերտի հաջորդ հավանական մրցակիցը

ՉԼ. հայտնի դարձավ Ալաշկերտի հաջորդ հավանական մրցակիցը

19/07/2021 - 14:09

Հուլիսի 19-ին ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում` Նիոնում, կայացավ Չեմպիոնների լիգայի 2021/22 մրցաշրջանի որակավորման երրորդ փուլի վիճակահանությունը։ Վիճակահանության արդյունքում հայտնի դարձավ նաև Հայաստանը ներկայացնող «Ալաշկերտի» հաջորդ հավանական մրցակիցը։

Այսպիսով, եթե VBET Հայաստանի գործող չեմպիոնը որակավորման երկրորդ փուլում հաղթահարի մոլդովական «Շերիֆի» արգելքը, ապա կմրցի «Կայրաթ» (Ղազախստան)/«Ցրվենա Զվեզդա» (Սերբիա) զույգի հաղթողի դեմ։

Հավելենք, որ «Ալաշկերտ» – «Շերիֆ» դիմակայության առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 20-ի, իսկ պատասխան խաղը` հուլիսի 28-ին։

Նշենք նաև, որ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին հանդիպումները կկայանան օգոստոսի 3-4-ին, իսկ պատասխանները` օգոստոսի 10-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023