ՉԼ. Ալաշկերտը ձեռքից բաց է թողել հաղթանակը🎥

ՉԼ. Ալաշկերտը ձեռքից բաց է թողել հաղթանակը🎥

08/07/2021 - 11:18

Չեմպիոնների լիգայի 2021/22 խաղարկության որակավորման առաջին փուլում VBet Հայաստանի Պրեմիեր լիգայի գործող չեմպիոն «Ալաշկերտը» հյուրընկալվելիս մրցեց Ուելսը ներկայացնող «Կոննաս-Կի Նոմադսի» դեմ։

Հանդիպման մեծ մասում «Ալաշկերտն» ունեցել է խաղային ու տարածքային լուրջ առավելություն, սակայն Ալեքսանդր Գրիգորյանի սաներին չի հաջողվել խաղը հասցնել հաղթական ավարտին։

Խաղի հաշիվը 19-րդ րոպեին բացել է տանտերերի հարձակվող Քրեյգ Քուրանը` խփելով Չեմպիոնների լիգայի շրջանակում «Կոննաս-Կի Նոմադսի» պատմության առաջին գոլը։

«Ալաշկերտի» պատասխանը չուշացավ. 21-րդ րոպեին հայկական թիմից աչքի ընկավ Դավիդ Խուրցիձեն։

Նախքան ընդմիջման գնալը մեր թիմը նաև առաջ անցավ հաշվի մեջ. 45-րդ րոպեին կրկին գոլի գողինակ դարձավ Խուրցիձեն։

Երկրորդ կեսում էլ «Ալաշկերտը» հաշիվը մեծացնելու մի շարք հնարավորություններ ուներ, սակայն Գրիգորյանի թիմը ոչ միայն չիրացրեց իր պահերը, այլև 79-րդ րոպեին, ինչպես ամպրոպ անամպ երկնքում, գնդակ բաց թողեց. գոլի հեղինակ դարձավ 39-ամյա պաշտպան Ջորջ Հորանը։

Հատկանշական է, որ «Ալաշկերտի» բաց թողած երկու գոլերում էլ իր մեղքի բաժինն ուներ թիմի դարպասպաահ Օգնեն Չանչարևիչը։

Խաղավարտին մոտ «Ալաշկերտին» չհաջողվեց հաղթանակ կորզել, իսկ խաղն ավարտվեց 2:2 հաշվով։

Նշենք նաև, որ Ուելսը ներկայացնող ակումբը ողջ հանդիպման ընթացքում կատարեց ընդամենը երկու հարված, որոնք էլ վերածեց գոլի։ Համեմատության համար` հավելենք, որ «Ալաշկերտը» կատարել է 14 հարված, որոնցից 4-ը եղել են դիպուկ։

Կողմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 14-ին` Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում. խաղի մեկնարկը նախատեսված է 19:00-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ միացե՛ք նաև GOALART-ի Telegram-ի ալիքին և մասնակցեք ֆուտբոլային տարբեր քննարկումներին` https://t.me/Golarat10

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023