Չիրո Իմոբիլեն կրկնեց Իգուայինի պատմական ռեկորդը

Չիրո Իմոբիլեն կրկնեց Իգուայինի պատմական ռեկորդը

02/08/2020 - 01:02

Իտալական Ա սերիայի վերջին՝ 38-րդ տուրի շրջանակում «Լացիոն» հյուրընկալվելիս 1։3 հաշվով պարտվեց «Նապոլիին»։

Հռոմեական ակումբի կազմում հանդիպման 22-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Չիրո Իմոբիլեն։ Այդ գոլի շնորհիվ 30-ամյա իտալացի հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում իր գոլերը հասցրեց 36-ի։

Ինչպես տեղեկացնում է Gracenote Live-ը, Չիրո Իմոբիլեն մեկ մրցաշրջանում խփած ամենաշատ գոլերի քանակով կրկնեց Գոնսալո Իգուայինի ռեկորդը, ով 2015/16 մրցաշրջանում «Նապոլիի» կազմում նույնքան գոլի հեղինակ էր դարձել։

Չիրո Իմոբիլեն դարձավ ինչպես Ա սերիայի լավագույն ռմբարկու, այնպես էլ նվաճեց 2019/20 խաղարկության «Ոսկե խաղակոշիկը»՝ առաջ անցնելով «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն, ով խփել էր 34 գոլ։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023