Չեֆերինը հայտնել է, թե ռուսական ակումբները երբ կվերադառնան եվրագավաթային մրցաշարեր

Չեֆերինը հայտնել է, թե ռուսական ակումբները երբ կվերադառնան եվրագավաթային մրցաշարեր

18/09/2023 - 13:41

ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը Sportklub պարբերականին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ ռուսական ակումբները եվրագավաթային մրցաշարեր կվերադառնան միայն այն ժամանակ, երբ Ուկրաինայում ավարտվի պատերազմը. իրադարձությունների զարգացման այլ սցենարներ այժմ չեն քննարկվում.

«Ե՞րբ ռուսական ակումբները կկարողանան կրկին մասնակցել եվրագավաթային մրցաշարերին։ Հարցրեք Վլադիմիր Պուտինին։ Նրանք կվերադառնան միայն պատերազմի ավարտից հետո»,- նշել է Չեֆերինը։

Բացի այդ, սլովենացի ֆունցկցիոները խոսել է ռուս-ուկրաինական պետարզմի մեկնարկից անմիջապես հետո «Газпром»-ի հետ համագործակցությունը դադարեցնելու մասին.

«Դա կարծես խորհրդանշական քայլ լիներ։ Պատերազմի մեկնարկից հետո մարզադաշտերում, որտեղ միլիոնավոր մարդիկ դիտում են ֆուտբոլ, անհնար էր գովազդել այդ կազմակերպությանը։

Մենք ցավում ենք, բայց ստիված էինք գնալ այդ քայլին, սակայն փաստ է նաև, որ այդ հարցը շարունակում է անհանգստացնել միայն այն մարդկանց, ովքեր շարունակում են գազ գնել տվյալ ընկերությունից»,- հավելել է Չեֆերինը։

Հիշեցնենք, որ 2022 թ. փետրվարի 24-ից Ռուսաստանի հրահրմամբ Ուկրաինայի տարածքում պատերազմ է սկսվել, որը շարունակվում է մինչ օրս։

Դրանից հետո ռուսական ակումբները և Ռուսաստանի հավաքականը հեռացվել են ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մրցաշարերից։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023