Չեմպիոնների լիգայի գլխավոր ֆավորիտն` ըստ Interfootball-ի հետևորդների

Չեմպիոնների լիգայի գլխավոր ֆավորիտն` ըստ Interfootball-ի հետևորդների

18/03/2022 - 15:55

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումներից հետո Interfootball-ի Telegram-ի ալիքում հարցում տեղադրվեց` պարզելու հետևորդների կարծիքը, թե որ ակումբն է մրցաշարի ընթացիկ խաղարկության գլխավոր ֆավորիտը։

Ըստ Interfootball-ի հետևորդների` ՉԼ ընթացիկ խաղարկության գլխավոր ֆավորիտը «Ռեալ Մադրիդն» է, որը ստացել է ձայների 40%-ը։

Հաջորդը «Մանչեսթեր Սիթին» է (32%), որին էլ հաջորդում է «Լիվերպուլը» (11%)։

Մյուս 5 ակումբները բաշխվել են հետևյալ հաջորդականությամբ.

4. «Բավարիա» – 8%

5. «Չելսի» – 5%

6. «Վիլյառեալ» – 3%

7. «Բենֆիկա» – 1%

8. «Ատլետիկո Մադրիդ» – 0%

Միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին այս հղումով https://t.me/Interfootball_am, որպեսզի դուք նույնպես մասնակցեք նմանատիպ այլ հարցումների։

Հիշեցնենք, որ արդեն կայացել է մրցաշարի խառորդ եզրափակիչի վիճակահանությունը, ինչի արդյունքում ձևավորվել են հետևյալ զույգերը.

«Չելսի» – «Ռեալ Մադրիդ»

«Մանչեսթեր Սիթի» – «Ատլետիկո Մադրիդ»

«Վիլյառեալ» – «Բավարիա»

«Բենֆիկա» – «Լիվերպուլ»

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023