Չելսին փորձում է պոկվել հետապնդողներից. «ազնվականները» հաղթեցին Լեսթերին🎥

Չելսին փորձում է պոկվել հետապնդողներից. «ազնվականները» հաղթեցին Լեսթերին🎥

20/11/2021 - 19:52

Անգլիական Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի շրջանակում «Չելսին» հյուրընկալվելիս մրցեց «Լեսթերի» դեմ։

«Ազնվականները» որևէ շանս չտվեցին մրցակցին` հաղթելով 3:0 հաշվով։

Լոնդոնյան ակումբի գոլերը խփեցին Անտոնիո Ռյուդիգերը, Նգոլո Կանտեն և Քրիստիան Պուլիշիչը։

Այս հաղթանակից հետո «Չելսին» վաստակեց 29 միավոր և շարունակում է գլխավորել Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը` ստանալով 6 միավորի առավելություն մոտակա հետապնդող «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ, որն ընթացիկ տուրում նոյեմբերի 21-ին սեփական հարկի տակ կմրցի «էվերտոնի» դեմ։

«Լեսթերը» մնաց 15 միավորով և զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023