Չելսին պատրաստ է փոխանակում առաջրակել Բարսելոնային

Չելսին պատրաստ է փոխանակում առաջրակել Բարսելոնային

22/07/2020 - 16:40

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Չելսին» շարունակում է դարպասապահ փնտրել, քանի որ ակումբի մարզչական շտաբը դժգոհ է ներկայիս հիմանակն դարպասապահ Կեպա Արիսաբալագայի խաղից և պատրաստ է բաց թողնել նրան։

Ինչպես տեղեկացնում է The Telegraph-ը, լոնդոնյան ակումբի «երազանքը» «Բարսելոնայի» գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե Տեր Շտեգենն է, ով դարձել է «ազնվականների» տրանսֆերային թիրախը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «կապույտները» գիտակցում են, որ Տեր Տտեգենին ձեռք բերելն անչափ դժվար կլինի, սակայն ամեն ինչ կանեն, որպեսզի նրան համոզեն տեղափոխվել Լոնդոն։ Հավանական է նաև, որ «Չելսին» Կեպա Արիսաբալագային կներառեն գործարքում։ Նշվում է, որ այն «թոշակառուները» ցանկացած տրանսֆերային գործարք, որը վերաբերելու է դարպասապահի դիրքի ուժեղացմանը, նրանք պատրաստ են ներառել Կեպային։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ «Չելսին» հետաքրքրված է նաև Դին Հենդերսոնի ու Յան Օբլակի ծառայություններով, իսկ Կեպային ցանկանում է իր շարքերում տեսնել «Վալենսիան», որը պատրաստ է երկու տարով վարձակելել իսպանացի դարպասապահին։

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023