Չելսին պատրաստվում  է փոխանակում առաջարկել Ատլետիկոյին

Չելսին պատրաստվում է փոխանակում առաջարկել Ատլետիկոյին

26/02/2020 - 15:19

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը շարունակում է չվստահել թիմի հիմնական դարպասապահ Կեպա Արիսաբալագային՝ դժգոհելով իսպանացի դարպասապահի խաղից։ Լեմպարդը վերջին շրջանում հաճախ է բացասական կերպով արտահայտվել դարպասապահի խաղի մասին։

Ինչպես տեղեկացնում է El Chiringuito TV-ն, լոնդոնյան ակումբը պատրաստվում է աղմկահարույց փոխանակում առաջարկել «Ատլետիկո Մադրիդին»։ «Չելսին» պատրաստ է մադրիդյան ակումբին առաջարկել Կեպայի ծառայությունները + 30 մլն եվրո Յան Օբլակի համար։

Կեպան կորցրել է իր տեղը մեկնարկային կազմում և վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել մոտ մեկ ամիս առաջ։ Իսպանացին համարվում է ֆուտբոլի պատմության ամենաթանկարժեք դարպասապահը։ 2018 թվականի ամռանը «Չելսին» «Ատլետիկ Բիլբաոյին» վճարել է 84․5 մլն եվրո։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023