Չելսին ճախրում է. «ազնվականները»  ջախջախեցին Յուվենտուսին🎥

Չելսին ճախրում է. «ազնվականները» ջախջախեցին Յուվենտուսին🎥

24/11/2021 - 01:55

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Չելսին» H խմբի շրջանակում «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում մրցեց «Յուվենտուսի» դեմ։

Հանդիպման ողջ ընթացքում լոնդոնյան ակումբը տարածքային ու խաղային լուրջ առավելություն ուներ, ինչն էլ նպաստեց, որ «ազնվականները» հաղթեն խոշոր` 4:0 հաշվով։

Թոմաս Տուխելի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Տրևո Չալոբան, Ռիս Ջեյմսը, Կալում Հոդսոն-Օդոյին ու Տիմո Վերները։

Այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.

«Մալմյո» 1:1 «Զենիթ»

H խումբը 5-րդ տուրից հետո ունի հետևյալ տեսքը.

  1. «Չելսի» – 12 միավոր
  2. «Յուվենտուս» – 12 միավոր
  3. «Զենիթ» – 4 միավոր
  4. «Մալմյո» – 1 միավոր

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023