Չալհանօղլուի և Էսպոզիտոյի ֆանտաստիկ գոլերն ու «Ինտերի» խոշոր հաշվով հաղթանակը 🎥
Իտալիայի Ա սերիայի 2026/27 մրցաշրջանի առաջին տուրում գործող չեմպիոն «Ինտերը» «Ջուզեպե Մեացա» ստադիոնում 4:1 հաշվով հաղթեց «Մոնցային»։
«Ներաձուրիից» 6-րդ րոպեին հեռահար հարվածով հաշիվը բացեց Հական Չալհանօղլուն` խփելով ֆանտաստիկ գոլ։
Միլանյան գրանդից մեկական անգամ էլ աչքի ընկան Պյոտր Զելինսկին, Ֆրանչեսկո Պիո Էսպոզիտոն ու Յան Բիսեկը։
Էսպոզիտոն մրցակցի դարպասը գրավեց կրնկով կատարած անզուգական հարվածով։
«Մոնցայի» գոլը խփեց Գուստավո Վարելան։
«Ինտերից» հանդիպումը որակազրկման պատճառով բաց թողեց Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml