Ումտիտին կրկին դուրս է մնացել Բարսելոնայի հայտացուցակից

Ումտիտին կրկին դուրս է մնացել Բարսելոնայի հայտացուցակից

03/01/2021 - 12:06

Իսպանական Լա լիգայի 17-րդ տուրում «Բարսելոնան» արտագնա հանդիպում կանցկացնի «Ուեսկայի» դեմ։

Հաղորդվում է, որ կատալոնացիների կազմից կբացակայի պաշտպան Սամուել Ումտիտին․ ֆրանսիացին ստամոքսի հետ կապված խնդիրներ ունի։

Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում Ումտիտին «Բարսայի» կազմում մասնակցել է ընդամենը 2 հանդիպման և աչքի չի ընկել արդյունավետ գործողությամբ։

Հավելենք, որ Սամուել Ումտիտին «Բարսելոնա» տեղափոխվելուց հետո բազմաթիվ վնասվածքներ է ստացել և ընդհանուր առմամբ բաց է թողել 458 օր։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023