Հայտնի է Եվրոպա լիգայի՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը🎥

Հայտնի է Եվրոպա լիգայի՝ շաբաթվա լավագույն ֆուտբոլիստը🎥

26/02/2021 - 22:07

Ինչպես տեղեկանում ենք Եվրոպա լիգայի թվիթերյան էջից, ՈւԵՖԱ-ն քվեարկությամբ պարզել է մրցաշարի 1/16 եզրափակչի պատասխան հանդիպումների լավագույն ֆուտբոլիստին։

Լավագույնի կոչմանն արժանացել է «Արսենալի» գաբոնցի հարձակվող Պիեր – Էմերիկ Օբամեյանգը, ով դուբլի հեղինակ դարձավ «Բենֆիկայի» դեմ հանդիպման ժամանակ (3:2) և «զինագործներին» 1/8 եզրափակչի ուղեգիր պարգևեց։

Լավագույնի տիտղոսի համար պայքարում էին նաև «Տոտենհեմի» կիսապաշտպան Դելե Ալին, «Ռեյնջերսի» հարձակվող Ալֆրեդո Մորելոսը և «Մոլդեի» դարպասապահ Անդրես Լինդեն։

Ընթացիկ մրցաշրջանում «Արսենալի» կազմում բոլոր հանդիպումների շրջանակում Օբամեյանգը մասնակցել է 26 հանդիպման՝ դառնալով 13 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023