ՈւԵՖԱ-ի ասոցիացիաները դեմ չեն Չեմպիոնների լիգայի նոր ձևաչափին

ՈւԵՖԱ-ի ասոցիացիաները դեմ չեն Չեմպիոնների լիգայի նոր ձևաչափին

10/02/2021 - 14:59

Ինչպես հաղորդում է Sky Sports-ը, ՈւԵՖԱ-ի անդամ-երկրների ֆուտբոլի ասոցիացիաները քննարկում են անցկացրել՝ կապված Չեմպիոնների լիգայի նոր ձևաչափի հետ։

Հաղորդվում է, որ քննարկմանը ներկա է գտնվել նաև ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը։

Ձևաչափի փոփոխությունները ենթադրում են, որ նախկին 32-ի փոխարեն մրցաշարին պետք է մասնակցեն 36 ակումբներ, իսկ խմբային փուլը կանցկացվի «շվեյցարական մրցակարգով», այսինքն, յուրաքանչյուր ակումբ պետք է 10 հանդիպում անցկացնի։

Քննարկամանը ներկա գտնված 55 ասոցիացիաներից և ոչ մեկը դեմ չի արտահայտվել նոր ձևաչափի շուրջ։ Ինչպես նաև, աղբյուրը հաղորդում է, որ քննարկումներն անցել են դրական մթնոլորտում։

Տեղեկացնենք նաև, որ Չեմպիոնների լիգայի նոր ձևաչափի շուրջ վերջնական որոշում կկայացվի ապրիլ ամսից ոչ շուտ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023