Ուես Բրաուն․ «Քանի դեռ Լիվերպուլը թրեբլ չի գրանցել, չի կարող համեմատվել Յունայթեդի հետ»

Ուես Բրաուն․ «Քանի դեռ Լիվերպուլը թրեբլ չի գրանցել, չի կարող համեմատվել Յունայթեդի հետ»

06/03/2020 - 14:15

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին պաշտպան Ուես Բրաունը ներկայիս «Լիվերպուլը» համեմատել է 1998/99 մրցաշրջանի «Յունայթեդի», երբ «կարմիր սատանաները» Սըր Ալեքս Ֆերգյուսոնի գլխավորությամբ թրեբլ էին գրանցել՝ նվաճելով Անգլիայի չեմպիոնությունը, Լիգայի գավաթը, ինչպես նաև Չեմպիոնների լիգայի գավաթը։

«1998/99 մրցաշրջանը ամենալավ ժամանակատվածն էր «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում։ Մրցաշրջանի վերջին 10 օրը կյանքիս ամենաերջանիկ օրերն են եղել։ Այդ մրցաշրջանը նշանավորվել է նաև նրանով, որ իմ առաջին ամբողջական մրցաշրջանն էր։

Ներկայիս «Լիվերպուլը» հիանալի թիմ է։ Ընթացիկ մրցաշրջանում նրանք ամբողջությամբ գերազանցում են մյուս մրցակիցներին, սակայն, քանի դեռ նրանք թրեբլի հեղինակ չեն դարձել, չեն կարող համեմատվել 98/99 մրցաշրջանի «Յունայթեդի» հետ, և դա քննարկման ենթակա չէ։ Համեմատվել կարող են միայն այն ակումբները, երբ թրեբլ կգրանցեն մեկ մրցաշրջանի ընթացքում, ինչը չափազանց բարդ է»,- պաշտպանի խոսքերը մեջբերում է TalkSport-ը։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023