Ո՞վ պետք է լինի հավաքականի հաջորդ մարզիչը․ ԸՆԹԵՐՑՈՂԻ ԿԱՐԾԻՔ

Ո՞վ պետք է լինի հավաքականի հաջորդ մարզիչը․ ԸՆԹԵՐՑՈՂԻ ԿԱՐԾԻՔ

18/10/2019 - 22:17
Ընթերցողի կարծիք բաժնում ներկայացված կարծիքները չեն ներկայացնում www.interfootball.am-ի տեսակետը և կարող են չհամընկել մեր դիրքորոշման հետ։

Այսօր արդեն պարզ դարձավ, որ մեր ընտրանու գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հրաժարական է տվել, որը, ի դեպ, ես կանխատեսում էի դեռ ընտրական փուլի մեկնարկից առաջ, որ ամեն ինչ կգնա նման սցենարով:

Հարգելի ֆուտբոլի ֆեդերացիա, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ. ներկա դրությամբ կա ազգությամբ հայ մարզիչ, որ եթե իրեն նշանակեք գլխավոր մարզիչ, ապա խաղային որակի տեսակետից դժգոհություններ չեն լինի և մեր ընտրանին ձեռք կբերի խաղային կայունություն, ոչ թե իրարամերժ խաղային որակներով տարբերվող խաղեր:

Եվ ո՞վ է այդ հայ մարզիչը, որի գալով ազգային ընտրանին ձեռք կբերի կայունություն, կլինի հստակ մարզչական ձեռագիր: Նախ, շնորհիվ մեր մեծ սփյուռքի, ցանկացած հայկական իրողություն պետք է դիտարկել ոչ միայն հայաստանյան կտրվածքով, այլ գլոբալ համազգային կտրվածքով և այդ տեսակետից ներկայումս ամբողջ աշխարհում Միշել Տեր-Զաքարյանի պես հմուտ ստրատեգ հայ մարզիչ ներկայումս չկա:

Նշեմ Միշել Տեր-Զաքարյանի առավելություները․ երբ նա դեռ հայտնի չէր ֆրանսիական ֆուտբոլում, երբ դեռ նոր էր սկսում նվաճել բարձունքներ մարզչական կարիերայում, նա գլխավորում էր համեստ Նանտ ակումբը․ թիմին ֆրանսիական ցածր դիվիզիոններից հասցրեց ուժեղագույնների խումբ, ուժեղագույնների խմբում եզրափակելով լավագույն տասնյակը: Այսինքն, ընդամենը 3 տարվա ընթացքում Տեր-Զաքարյանի օրոք Նանտը ցածր դիվիզիոնի թիմից վերածվեց Ֆրանսիայի միջին ակումբի:

Հաջորդ ակումբի հետm որը Տեր-Զաքարյանը գլխավորեց 2017-ին կրկին հասավ պատմական հաջողության․ դա Մոնպելյե թիմն էր, որը նրա օրոք նախորդ մրցաշրջանում զբաղեցրեց ութերորդ հորիզոնականը, ներկա մրցաշրջանում էլ զբաղեցնում է յոթերորդ հորիզոնականը, անցկացրած 9 խաղերից հետո:

Առիթ եմ ունեցել բազում հանդիպումներ դիտելու Նանտի, Մոնպելյեյի մասնակցությամբ, աչքի է զարնում Տեր-Զաքարյանի գլխավորած թիմերի գրագետ թիմային պաշտպանությանը, բազում անգամներ Տեր-Զաքարյանը հայտնվել է տուրի խորհրդանշական հավաքականում՝ որպես գլխավոր մարզիչ, ի դեպ, թե՛ Մոնպելյեն, թե՛ Նանտը ֆինանսական տեսակետից այդքան էլ կայուն թիմեր չեն, բյուջեի կտրվածքով եթե դիտարկենք, գուցե լավագույն 15-ի մեջ էլ չհայտնվեն, բայց Տեր-Զաքարյանը կարողացավ այդ բացը լրացնել շնորհիվ բարձր մարզչական ինտելեկտի, հստակ դրված մարզչական հմուտ ձեռագրի շնորհիվ հասնել աննախադեպ մարզչական հաջողություների Նանտի, Մոնպելյեյի հետ, որոնք մինչև Միշելի գլխավորելը անգամ մոտ չէին եղել նման արդյունքների:

Միշել-Տեր-Զաքարյանի հաջորդ առավելությունն այն է, որ ժամանակին հասցրել է 5 հանդիպում անկացնել մեր ազգային ընտրանու կազմում՝ 1996-1997 ականերին, միշտ հպարտորեն նշել է իր հայ լինելու հանգամանքը:

Շատերը կհարցնեն՝ ինչու նա պետք է ֆրանսիական ուժեղագույնների լիգան թողնի և գա գլխավորի ազգային ընտրանին․ այդ մարդկանց պատասխանեմ՝ նա միայն անուն-ազգանունով չէ, որ հայ է, այլ կապվածություն ունի թե՛ Հայաստանի, թե՛ հայ ազգի հետ։ Բայց այստեղ անչափ կարևոր է բանակցության ֆորմատը․ ի՞նչ ձև կբանակցեն և արդյո՞ք ֆինանսական տեսանկյունից կլինի այնքան հարմարավետ, որքան նրա պայմաններն էին Նանտում կամ ներկայումս՝ Մոնպելյեյում։ Եթե լինի համարժեք ֆինանսավորում, ինձ թվում է կհամաձայնվի գլխավորել մեր ազգային ընտրանին:

Պարոնայք, ինչ եվրոպացի մարզիչ էլ առաջարկեք, չեք կարող իրենից բարձր ինտելեկտ ունեցող մարզիչ հրավիրել, որը կհմաձայնվի գլխավորել մեր ազգային ընտրանին: Եվ վերջապես, Միշել Տեր-Զաքարյանը հեղինակություն է համաշխարհային ֆուտբոլում, ոչ միայն ֆրանսիական ֆուտբոլում, հետևեք համաշխարհային ֆուտբոլի մամուլին, կհասկանաք խոսքերիս իմաստը:

Խնդրանքս, կոչս մեր նոր ֆուտբոլի ֆեդերացիային՝ ֆուտբոլի միջոցով ազգեր են պրոպագանդվել, պետություներ են ավելի ճանաչելի դարձել, ուստի առաջարկում եմ մեր ֆեդերացիային, կատարել այնպիսի առաջարկ, որից հրաժարվելն անհնար կլինի։

Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ․ եթե մեր ազգային ընտրանու ղեկին լինի Միշել Տեր-Զաքարյանի պես հռչակավոր հայ մարզիչը, ապա մեր ընտրանին ձեռք կբերի կայունություն, չեն լինի խաղային անկումներով, իրարից իրարամերժ տարբերվող որակական խաղեր:

Միշել Տեր-Զաքարյանը իր մարզչական գործնեությունը սկսել է 1998-1999  ականերին, և այդ ընթացքում իր գլխավորած բոլոր թիմերը անխտիր աչքի են ընկել հստակ, կայուն խաղով․ կարող եք ստուգել իր գլխավորած թիմերի արդյունքները և դրանում համոզվել ինքներդ։

Հեղինակ՝ hayblog.info

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023