Շախմատի համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի տղամարդկանց թիմը հաղթեց Ադրբեջանին

Շախմատի համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի տղամարդկանց թիմը հաղթեց Ադրբեջանին

08/08/2022 - 18:14

Հնդկաստանի Չենայ քաղաքում շարունակվում է շախմատի համաշխարհային օլիմպիադան։

Այսօր` օգոստոսի 8-ին, կայանում են 10-րդ տուրի պարտիաները, որի շրջանակում Հայաստանի տղամարդկանց հավաքականը 3:1 հաշվով հաղթեց Ադրբեջանի ընտրանուն։

Հայաստանի հավաքականին հաղթանակներ պարգևեցին Գաբրիել Սարգսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը, ովքեր իրենց խաղատախտակների վրա առավելության հասան համապատասխանաբար Շախրիյար Մամեդիարովին ու Նիյաթ Աբասովին։

Այս հաղթանակից հետո Արման Փաշիկյանի սաները վաստակեցին 17 միավոր և շարունակում են պայքարել չեմպիոնի տիտղոսի համար։

Մրցաշարային աղյուսակի վերջնական տեսքը պարզ կդառնա մյուս պարտիաների ավարտից հետո։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

#

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023