Նոյեր․ «Շուտով մենք ևս մեկ տիտղոս կնվաճենք»

Նոյեր․ «Շուտով մենք ևս մեկ տիտղոս կնվաճենք»

27/12/2020 - 16:16

Մյունխենի «Բավարիայի» դարպասապահ Մանուել նոյերը հանդես է եկել ամանորյա շնորհավորական ուղերձով, որի ժամանակ խոսել է նաև ակումբի առաջիկա հավանական նվաճումների մասին։

«Ակումբի անունից ցանկանում եմ բոլորիդ, ինչպես նաև՝ «Բավարիային» ուրախ և հաջողակ 2021 թվական մաղթել, և որ ամենակարևորն է՝ առողջություն։ Մեր ամենամեծ ցանկությունն է հաջորդ տարի տեսնել ձեզ մարզադաշտում և վերջնականապես հաղթահարել համաճարակը։

Շուտով մենք ևս մեկ տիտղոս կնվաճենք։ 2013 թվականի աշխարհի ակումբային առաջնությունում հաղթանակը լավ փորձ էր մեզ համար։ Ցանկանում ենք այս անգամ էլ առավելագույնս օգուտ քաղել ստեղծված հնարավորությունից ակումբի համար, մեզ համար և, իհարկե, երկրպագուների համար նվաճելով աշխարհի ակումբային առաջնության գավաթը»․- ասել է Մանուել Նոյերը։

2020 թվականին «Բավարիան» 5 տիտղոս է նվաճել՝ դառնալով Բունդեսլիգայի հաղթող, Գերմանիայի գավաթակիր և սուպերգավաթակիր, Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի սուպերգավաթի հաղթող։

Հավելենք, որ նախապես Աշխարհի ակումբային առաջնությունը պետք է տեղի ունենար 2020 թվականի դեկտեմբերին, սակայն կորոնավիրուսի համաճարակի պատճառով այն հետաձգվեց մինչև 2021 թվականի փետրվար։ Այն կանցկացվի 2021 թվականի փերտվարի 1-11-ը՝ Քաթարում։ Մրցաշարին մասնակցելու են բոլոր աշխարհամասերի Չեմպիոնների լիգաների հաղթողները։ Առայժմ հայտնի չէ միայն Լիբերտադորեսի գավաթակիրը, որը հայտնի կդառնա հունվարի 30-ին, իսկ մրցաշարի ուղեգիր նվաճել են արդեն «Բավարիան» (Գերմանիա), «Տիգրեսը» (Մեքսիկա), «Ալ-Ահլին» (Եգիպտաս), «Ուլսան Հյունդային» (Հարավային Կորեա), «Օքլենդ Սիթին» (Նոր Զելանդիա), ինչպես նաև Քաթարը ներկայացնող «Ալ Դուհայիլը»՝ որպես ընդունող երկրի ներկայացուցիչ։ «Ալ Դուհայիլ» մրցաշարի ուղեգիր նվաճել է Քաթարի Սթարս-Լիգայի չեմպիոնական տիտղոսը նվաճելու շնորհիվ։

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023