Նյուքասլի տնօրինուհի. «Ցանկանում ենք լինել ԱՊԼ-ի բարձունքում»

Նյուքասլի տնօրինուհի. «Ցանկանում ենք լինել ԱՊԼ-ի բարձունքում»

08/10/2021 - 14:20

«Նյուքասլի» նոր տնօրինուհի Ամանդա Սթեյվլին խոսել է ակումբի հետագա նպատակների մասին.

««Նյուքասլը ցանկանում է լինել Պրեմիեր լիգայի բարձունքում. մենք արժանի ենք դրան։ Ճիշտ է` դրա համար ժամանակ կպահանջվի, սակայն մենք կհասնենք նվաճումների։

Պրեմիեր լիգայում շատ մեծ մրցակցություն է, ինչը մեզ դուր է գալիս։ ԱՊԼ-ում ամենալավն են ֆուտբոլ խաղում, իսկ «Նյուքասլն» աշխարհի լավագույն ակումբն է։

Մենք ցանկանում ենք տիտղոսներ նվաճել. Պրեմիեր լիգայի առաջին հորիզոնական, հաջողություններ Եվրոպայում… Ահա, թե ինչ ենք ուզում, սակայն, ամեն դեպքում, մեզ համբերություն է պետք ունենալ։

Մենք հիանալի կազմ ունենք և հետաքրքրված ենք, որպեսզի այն ամրապնդենք, սակայն պետք է աշխատենք ֆինանսական fair-play-ի շրջանակում, բայց չկասկածեք, որ ցանկանում ենք ներդրումբեր կատարել ակումբի բոլոր ոլորտներում։ Ցանկանում ենք ունենալ լավագույն կազմը։

Ես շփվել եմ ակումբի մարզչական շտաբի հետ և ներկայացրել եմ մեր ծրագրերը։ Մենք աջակցում ենք Սթիվ Բրյուսին և այժմ չենք պատրաստվում խոսել նրա ապագայից ու հաջորդ քայլերից»,- նշել է 48-ամյա ֆունկցիքները, ում խոսքերը մեջբերում է Sky Sports-ը։

Հիշեցնենք` հոկտեմբերի 7-ին հայտնի դարձավ, որ «Նյուքասլի» նոր սեփականատեր է դարձել Սաուդյան Արաբիայի կառավարության ներդրումային հիմնադրամը և մի շարք այլ ընկերություններ։

Նշենք, որ այն համարվում է աշխարհի ամենահարուստ ներդրումային հիմնադրամը, իսկ նրա ղեկավար` Սաուդյան Արաբիայի արքայազն Մոհամեդ բին Սալմանի կարողությունը գնահատվում է 320 մլրդ ֆունտ։

Հատկանշական է, որ ֆուտբոլային սեփականատերերի շրջանակում նա դարձել ամենամեծ կարողություն ունեցողը` շրջանցելով ՊՍԺ-ի սեփականատեր Թամիմ բին Համադ Ալ Թանիին (220 մլրդ ֆունտ)։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023