Նյուքալի գոլի դրվագում VAR համակարգը միանգամից երեք վիճահարույց դրվագ է ստուգել 🎥📸
Անգլիալական Պրեմիեր լիգայի 11-րդ տուրում «Նյուքասլը» սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթեց «Արսենալին»։
Հանդիպման միակ գոլը 64-րդ րոպեին խփեց «կաչաղակների» վինգեր Էնթոնի Գորդոնը։
Գոլային դրվագում հանդիպման գլխավոր մրցավար Ստյուարտ Էտվելը, խորհրդակցելով VAR համակարգի հետ, ստուգել է միանգամից երեք վիճահարույց դրվագ։
Գոլային գրոհի ժամանակ «Նյուքասլի» կիսապաշտպան Ժոելինթոնը «զինագործների» դարպասային հրապարակի մատույցներում հրել էր լոնդոնյան ակումբի կենտրոնական պաշտպան Գաբրիելին, ինչից հետո տպավորություն էր, թե գնդակը հատել է դաշտի դիմային գիծը։
Բացի այդ, վիճահարույց դրվագներից էր նաև այն` արդյո՞ք «Նյուքասլի» գոլային գրոհի ժամանակ կար խաղից դուրս իրավիճակ, թե՞` ոչ։
Ստյուարտ Էտվելը, մոտ 3 րոպե քննարկելով դրվագը տեսակրկնապատկերների մրցավարների հետ, ի վերջո, արձանագրեց դարպասի գրավումը։
Ինքն` Էտվելն, անձամբ չդիտեց դրվագի տեսակրկնապատկերը։
Արդյունքում, գլխավոր մրցավարն ու VAR-ը որոշեցին, որ գոլային գրոհի ժամանակ գնդակը չէր հատել դիմային գիժը, Ժոելինթոնը չէր խախտել կանոնները Գաբրիելի նկատմամբ, իսկ գոլի հեղինակ դարձած Էնթոնի Գորդոնը գրնվում էր մաքուր դիրքում և խաղից դուրս իրավիճակում էր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

