«Նա ինձ մի փոքր ավելի շատ է դուր գալիս»․ Կլոպը համեմատել է Ռոնալդուին և Մեսսիին

«Նա ինձ մի փոքր ավելի շատ է դուր գալիս»․ Կլոպը համեմատել է Ռոնալդուին և Մեսսիին

13/05/2020 - 12:57

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը համեմատել է «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին և «Բարսելոնայի» ավագ Լեո Մեսսին․

– Ո՞վ է ավելի լավը Ռոնալդուն, թե՞ Մեսսին

– Մեսսին, սակայն ես Ռոնալդուին անսահման հարգում եմ։ Կբացատրեմ այսպես․ իմ թիմերը հանդես են եկել երկուսի դեմ էլ և երկուսի դեմ էլ գրեթե անհնար է պաշտպանվել։

Եթե հնարավոր լիներ նկարագրել իդեալական խաղացողի, ապա նա կլիներ Ռոնալդուի հասակի, նա կցատկեր և կվազեր ինչպես Ռոնալդուն։ Ռոնալդուն միանշանակ պրոֆեսիոնալ է, դրանից լավ անհնար է պատկերացնել։

Մյուս կողմից, կա «փոքրիկ» Մեսսին, ով ամեն ինչ անում է այնպես, կարծես ամեն ինչ շատ պարզ է, այդ պատճառով էլ որպես ֆուտբոլիստ նա ինձ ավելի է դուր գալիս, սակայն Կրիշտիանուն նույնպես անհավանական ֆուտբոլիստ է»,- նշել է Կլոպը Freekickerz յութուբյան ալիքի պատրաստած տեսանյութում։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023