Յունայթեդի փոքրիկ երկրպագուն հետաքրքիր նամակ է ուղարկել Յուրգեն Կլոպին

Յունայթեդի փոքրիկ երկրպագուն հետաքրքիր նամակ է ուղարկել Յուրգեն Կլոպին

21/02/2020 - 18:10

«Մանչեսթեր Յունայթեդի» 10-ամյա երկրպագու Դարա Կյորլին նամակ է ուղարկել «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին՝ խնդրելով նրան այլևս չտոնել հաղթանակներ։

«Ընթացիկ մրցաշրջանում «Լիվերպուլը» շատ հաճախ է հաղթանակներ տանում։ Եթե դուք շարունակեք նույն տեմպով, ապա կգերազանցեք Անգլիայի առաջնության անպարտելի խաղերի ռեկորդը։ Այդ փաստը շատ կտխրեցի «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուներին։

Խնդրու՛մ եմ, երբ «Լիվերպուլն» անցկացնի հաջորդ հանդիպումը, այնպես արեք, որ այն պարտվի։ Դուք պարզապես պետք է անեք այնպես, որ մյուս թիմը դառնա գոլի հեղինակ։ Հուսով եմ՝ ես համոզեցի Ձեզ, որ «Լիվերպուլը» չի հաղթի հաղթի առաջնությունը կամ գոնե մեկ առանձին խաղ»,- փոքրիկ երկրպագուի խոսքերը մեջբերում է Irish Times-ը։

10-ամյա երկրպագուն անձամբ Յուրգեն Կլոպից ստացել է պատասխան նամակ, որտեղ ասվում է հետևյալը․

«Սիրելի՛ Դարա։ Ամենից առաջ ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել քեզ նամակի համար։ Ես գիտեմ, որ դու ինձ հաջողություն չես ցանկացել կամ նման որևէ այլ բան, սակայն միշտ էլ հաճելի է փոքրիկ ֆուտբոլասերի կողմից ստանալ այդպիսի նամակ։

Ցավոք, այս անգամ ես չեմ կարող կատարել քո խնդրանքը։ Դու ցանկանում ես, որ «Լիվերպուլը» պարտություն կրի, սակայն իմ աշխատանքի էությունն այն է, որ ամեն ինչ անեմ, որ ակումբը հաղթի։ Միլիոնավոր մարդիկ երկպրագում են «Լիվերպուլին», և ես չեմ ցանկանում հիասթափեցնել նրանց։

Ի երջանկություն քեզ՝ «Լիվերպուլը» անցյալում արդեն պատրություններ կրել է և հավանաբար կպարտվի նաև ապագայում։ Այդպիսին է ֆուտբոլը։ Խնդիրն այն է, որ դու ընդամենը 10 տարեկան ես, և քեզ թվում է, որ ոչինչ չի փոխվի, ամեն ինչ կմնա այնպես, ինչպես եղել է։ Սակայն, որպես 52 տարեկան, կարող եմ ասել, որ սա միանշանակ այդ դեպքը չէ, որ ոչինչ չի փոխվի․․․»,- գրված է եղել Յուգրեն Կլոպի պատասխան նամակի մեջ։

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023