Մոուրինիո․ «Առանց Քեյնի և Սոնի քառյակ մտնելն անհնար է թվում»

Մոուրինիո․ «Առանց Քեյնի և Սոնի քառյակ մտնելն անհնար է թվում»

22/02/2020 - 13:26

Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն խոսել է իր ակումբի ելույթների մասին․

«Հարի Քեյնն ու Հին Մին Սոնը շատ գոլեր են խփել։ Եթե մեզ հաջողվի առանց նրանց մտնել լավագույն քառյակ, ապա դա կլինի ինչ-որ անհնարին մի բան։ Մենք պետք է ամեն ինչ ներդնենք, ինչը մեզ հասանելի է ներկա պահին։

Ես հիանում եմ մեր ներկայիս վիճակով, բայց խոսքն իմ մասին չէ։ Խնդիրն իմ մեջ չէ, այլ մեր, ակումբի։ Տղաները ֆանտաստիկ կերպով վերադարձան այնտեղ, որտեղ պետք է լինեին, և դա մեզ թույլ է տալիս պայքարել լավագույն քառյակի համար։

Արդյո՞ք լավ արդյունք կհամարվի չորրորդ հորիզոնականը զբաղեցնելը։ Միանշանակ կարող եմ ասել, որ այսպիսի պայմաններում՝ այո»,- պորտուգալացի մասնագետի խոսքը մեջբերում է Goal-ը։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023