ՄՅՈՒ-ն մտադիր է դարպասապահների փոխանակում առաջարկել Լեսթերին

ՄՅՈՒ-ն մտադիր է դարպասապահների փոխանակում առաջարկել Լեսթերին

02/08/2020 - 16:33

Ինչպես տեղեկացնում է The Mirror-ը՝ հղում կատարելով The Sun-ին, «Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է դարպասապահների փոխանակում առաջարկել «Լեսթերին»։

Բանն այն է, որ «կարմիր սատանաների» մարզչական շտաբը վերրջին շրջանում կարծես թե դժգոհ է թիմի հիմնական դարպասապահ Դաիվ դե Խեայի խաղից, իսկ Դին Հենդերսոնին դեռևս չեն դիտարկում որպես թոփ դարպասապհ, այդ իսկ պաճտառով ակումբը ցանկանում է ձեռք բերել «Լեսթեր» դանիացի դարպասապհ Կապեր Շմեյխելին, ում հայրը՝ Պիտեր Շմեյխելը, ժամանակին մեծ հաջողությամբ հանդես է եկել մանկունյական ակումբի կազմում։ Պիտեր Շմեյխելը նույնպես դարպասապահ էր։

Աղբյուրի փոխանցմամբ՝ «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարնրեը շատ կցանկանային ձեռք բերել «Ատլետիկո Մադրիդի» դարպասապահ Յան Օբլակին, սակայն հասկանում են, որ դժվար թե հնարավոր լինի վճարել խաղացողի հրաժարագինը, որը կազմում է 109 մլն ֆունտ։

Ընթացիկ մրցաշրջանում Կասպեր Շմեյխելը բոլոր մրցաշարերի շրջանակում մասնակցել է 44 հանդիպման՝ բաց թողնելով 48 գոլ, իսկ 14 անգամ էլ դարպասը «չոր» է պահել։ Ինչ վերաբերվում է իսպանացի դարպասապաին, ապա Դավիդ դե Խեան մասնակցել է 42 հանդիպման և բաց է թողել 42 գնդակը՝ դարպասն անառիկ պահելով 15 անգամ։

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023