ՄՅՈւ-ն հաղթել է Լեսթերին, Վուլվզ – Չելսի խաղում 7 գոլ է խփվել ?

ՄՅՈւ-ն հաղթել է Լեսթերին, Վուլվզ – Չելսի խաղում 7 գոլ է խփվել ?

14/09/2019 - 20:15

ԱՊԼ-ի շրջանակում կայացել են 5 հանդիպումներ:

«Մանչեսթեր Յունայթեդը» նվազագույն հաշվով հաղթել է «Լեսթերին». միակ գոլը 8-րդ րոպեին 11 մետրանոցից խփել է Ռեշֆորդը:



«Վուլվերհեմփթոն» – «Չելսի» հանդիպումն ավարտվել է 2:5 հաշվով: «Մոլինեուքս» ստադիոնում կայացած խաղում լոնդոնյան թիմում փայլել է 21-ամյա Թեմի Աբրահամը՝ ձևակերպելով հեթ-տրիկ. մեկական անգամ էլ աչքի են ընկել Թոմորին և Մոունթը: Աբրահամից անդրադարձից հետո գնդակը հայտնվել է «Չելսիի» դարպասում, իսկ մյուս գոլը խփել է Կուտրոնեն:


«Տոտենհեմը» 4 անպատասխան գնդակ է ուղարկել «Քրիստալ Փելասի» դարպասը՝ բոլորն էլ առաջին խաղակեսում: Սոն Հոն-Մինը դուբլ է ձևակերպել, աչքի է ընկել Լամելան, մեկ անգամ էլ ինքնագոլ է գրանցվել:


Մյուս խաղերում՝ «Շեյֆիլդ Յունայթեդ» – «Սաութհեմփթոն»՝ 0:1, «Բրայթոն» – «Բարնլի»`1:1:

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023