Մինո Ռայոլան ակնարկել է, որ Պոլ Պոգբան կտեղափոխվի Ռեալ

Մինո Ռայոլան ակնարկել է, որ Պոլ Պոգբան կտեղափոխվի Ռեալ

20/03/2020 - 01:38

Հանրահայտ ֆուտբոլային գործակալ Մինո Ռայոլան չի բացառել, որ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան կտեղափոխվի «Ռեալ»։

«Ես շատ եմ ցանկանում, որպեսզի լեգենդար հիանալի խաղացողներից մեկը տեղափոխվի «Ռեալ» և կաշխատեմ ամեն ինչ անել, որ դա տեղի ունենա եկող ամռանը։ Դա հպարտանալու առիթ կտա իմ խաղացողներին, քանի որ «Ռեալը» մեծագույն ակումբ է։

Պոլ Պոգբան այժմ այնքան էլ լավ օրեր չի ապրում, սակայն եկեք խոսենք ուղիղ, քանի որ Անգլիայում մարդիկ չափազանց զգայուն են։ Պոգբան այժմ կենտրոնացած է, որպեսզի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ մրցաշրջանը լավ նոտայով ավարտվի, սակայն չգիտես, թե ապագայում ինչ տեղի կունենա։ Նրա նկատմամբ նախորդ ամռանը մեծ հետաքրքրություն կար, բայց այդ ժամանակ տեղափոխությունը գրեթե անհնար էր։ Տեսնենք, թե այս անգամ ինչ կստացվի»,- իտալացի գործակալի խոսքերը մեջբերում է Marca-ն։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023