Մեսսի․ «Եթե այսպես շարունակենք, կպարտվենք նաև Նապոլիին»

Մեսսի․ «Եթե այսպես շարունակենք, կպարտվենք նաև Նապոլիին»

18/07/2020 - 12:06

Իսպանական Լա լիգայի 37-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 1։2 հաշվով անակնկալ պարտություն կրեց «Օսասունայից»։ Խաղից հետո իր հիասթափությունն է արտահայտել կատալոնական ակումբի ավագ Լեո Մեսսին․

«Եթե անկեղծ՝ մենք չէին ցանկանում, որպեսզի ամեն ինչ ավարտվեր այսպես, սակայն «Օսասունայի» դեմ խաղը «Բարսելոնայի» խաղի ողջ արտահայտումն էր՝ փոքրիկ մանրուքի տեսքով։ Մենք շատ թույլ և տուժած տեսք ունեինք, սակայն երբ որևէ ակումբ մեզ հաղթում է ինտեսիվության և ցանկության շնորհիվ, ապա դա նորմալ է։

«Ռոմա», «Լիվերպուլ»․․․ երկրպագուների համբերության բաժակը լցվել է, քանի որ մենք նրանց ոչինչ չենք տալիս։ Եթե ցանկանում ենք պայքարել Չեմպիոնների լիգայի համար, ապա պետք է շատ բան փոխենք, իսկ եթե շարունակենք այսպես հանդես գալ, ապա կպարտվենք նաև «Նապոլիին»,- Մեսսի խոսքերը մեջբերում է իսպանացի լրագրող Սամուել Մարդսենը։

Հիշեցնենք, որ կատալոնական ակումբը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի շրջանակում մրցելու է «Նապոլիի» դեմ։ Դիմակայության առաջին խաղն ավարտվել է 1։1 հաշվով, իսկ պատասխան հանդիպումը կայանալու է օգոստոսի 8-ին «Նոու Կամ» մարզադաշտում։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023