Մեսսիի մամուլի ասուլիսի ամենակարևոր հատվածները

Մեսսիի մամուլի ասուլիսի ամենակարևոր հատվածները

11/08/2021 - 16:37

Լեո Մեսսիի` ՊՍԺ տեղափոխությունն այլևս իրականություն է. արգենտինացի ֆուտբոլիստը նոր ակումբի հետ կնքել է 2 տարվա պայմանագիր` տարեկան 35 մլն եվրո աշխատավարձով։

34-ամյա ֆուտբոլիստը «Պարի Սեն-Ժերմենի» կազմում հանդես է գալու «30» համարի մարզաշապիկով։

Օգոստոսի 11-ին «Պարկ դե Պրենս» մարզադաշում Լեո Մեսսին և ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելայֆին մամուլի ասուլիս են տվել։

Սկզբում խոսել է փարիզյան ակումբի նախագահը` ներկայացնելով Մեսսիին` որպես ՊՍԺ-ի ֆուտբոլիստ, այնուհետև խոսքը փոխանցվել է Լեո Մեսսիին։

Այժմ կետ առ կետ ներկայացնում ենք արգենտինացի ֆուտբոլիստի մամուլի ասուլիսի ամենակարևոր հատվածները.

  • Ես շատ երջանիկ եմ։ Դժվար էր հեռանալ «Բարսելոնայից», սակայն ՊՍԺ տեղափոխությունից հետո ես երջանիկ եմ։
  • Անհամբերությամբ սպասում եմ մարզումների մեկնարկին, քանի որ ցանկանում եմ ծանոթանալ նոր թիմակիցներիս հետ և սկսել կարիերայիս նոր փուլը։
  • Շնորհակալ եմ ՊՍԺ-ի ղեկավարությանը։ Ամեն ինչ հիանալի ընթացավ։ Շնորհակալ եմ նաև նմամ ընդունելության համար։
  • ՊՍԺ-ն շատ արագ գործեց այն պահից սկսած, երբ «Բարսելոնան» հանդես եկավ հայտարարությամբ։
  • Այնպիսի հաղթելու ցանկություն ունեմ, ինչպես նախկինում է եղել։ Այստեղ այնպիսի հզոր կազմ է հավաքվել։ Մենք պատրաստ ենք տիտղոսներ նվաճել, այդ պատճառով էլ ես պայմանագիր եմ կնքել։
  • Շնորհակալ եմ բոլոր երկրպագուներին։ Մենք դեռ շատ ժամանակ կունենանք հանդիպել և շփվել, ինչը հնարավոր է ինչպես մարզադաշտում, այնպես էլ Փարիզում։
  • Չեմպիոնների լիգան հաղթելը շատ դժվար է, քանի որ ուժեղ կազմ է անհրաժեշտ։ Հաջաղությունը նույնպես կարևոր գործոն է։ Երբեմն նույնիսկ ամենաուժեղ ակումբներին չի հաջողվում տիտղոսներ նվաճել։
  • Եվս մեկ Չեմպիոնների լիգա հաղթելն իմ նպատակն ու երազանքն է։ Կարծում եմ` ՊՍԺ-ն լավագույն ակումբն է, որպեսզի կրկին հաղթեմ ՉԼ-ն։ «Փարիզը» նոր տրանսֆերներ է իրականացրել, սակայն առանց դրա էլ մոտ է եղել Չեմպիոնների լիգան հաղթելուն։
  • Ես շատ եմ ցանկանում խաղալ. ֆուտբոլն ամենուր նույնն է։ Հանդերձարանի ընկերներս ինձ հեշտ կհարմարվեն։
  • Ես չգիտեմ, թե երբ կնշեմ նորամուտս ՊՍԺ-ի կազմում, քանի որ մեկ ամիս չեմ մարզվել. նոր եմ վերադարձել արձակուրդից։ Հնարավոր է` դա հնարավորինս շուտ տեղի կունենա։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023