Մեսիի ու Մբապեի բենեֆիսը. ՊՍԺ-ն փայլուն խաղով ջախջախեց Մարսելին🎥

Մեսիի ու Մբապեի բենեֆիսը. ՊՍԺ-ն փայլուն խաղով ջախջախեց Մարսելին🎥

27/02/2023 - 01:36

Ֆրանսիական Լիգա 1-ի 25-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Վելոդրոմ» մարզադաշտում, որտեղ ՊՍԺ-ն հյուրընկալվելիս մրցեց «Մարսելի» դեմ։

Հանդիպման մեծ մասում փարիզյան ակումբն ուներ խաղային լուրջ առավելություն` մրցակցին ջախջախելով 3:0 հաշվով։

Հանդիպման հերոս դարձավ «Պարի Սեն-Ժերմենի» հարձակվող Կիլիան Մբապեն, ով իր անվան դիմաց գրանցեց 2 գոլ և 1 գոլային փոխանցում։

Լեո Մեսսին նույնպես հիանալի հանդիպում անցկացրեց` դառնալով գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։

Այս հաղթանակից հետո Քրիստոֆ Գալտիեի թիմը վաստակեց 60 միավոր և գլխավորում է Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակը։

«Մարսելը», 52 միավորով, 2-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023