«Մենք կարողանում ենք հրաշքներ գործել». Բարսելոնայի փոխնախագահը` Մեսսիի վերադարձի մասին

«Մենք կարողանում ենք հրաշքներ գործել». Բարսելոնայի փոխնախագահը` Մեսսիի վերադարձի մասին

07/10/2022 - 22:58

«Բարսելոնայի» փոխնախագահ Էդուար Ռոմեուն հայտնել է, որ ակումբը փորձելու է վերադարձնել Լեո Մեսսիին, ով այժմ հանդես է գալիս ՊՍԺ-ի կազմում։

«Եթե ​​մարզական ղեկավարները նպատակահարմար համարեն, մենք բոլոր ջանքերը կգործադրենք Մեսսիին վերադարձնելու համար։ Մենք կարողանում ենք հրաշքներ գործել։

Լեո Մեսսին ակումբի համար արժեքավոր խաղացող է, և նրա համար դռները միշտ բաց կլինեն»,- Ռոմեուի խոսքերը մեջբերում է Diario Sport-ը։

Հիշեցնենք, որ արգենտինացի հարձակվողը «բլաուգրանայի» կազմում հանդես է եկել 2005-2021 թթ.` անցկացրած 778 խաղում դառնալով 672 գոլի և 303 գոլային փոխանցման հեղինակ։

Մեսսին 2021 թ. ամռանն ազատ գործակալի կարգավիճակով համալրեց ՊՍԺ-ի շարքերը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023