Սիթին շարունակում է ամրապնդել առաջատարի դիրքերը 🎥

Սիթին շարունակում է ամրապնդել առաջատարի դիրքերը 🎥

30/01/2021 - 21:34

Ընթանում է անգլիական Պրեմիեր լիգայի 21-րդ տուրը, որի շրջանակում մրցաշարի առաջատար «Մանչեսթեր Սիթին» սեփական հարկի տակ ընդունեց հետնապահ «Շեֆիլդ Յունայթեդին»։

Ինչպես և ենթադրելի էր, «քաղաքաբնակներն» ունեին տարածքայի մեծ առավելություն, ավելի հաճախ և ավելի վտանգավոր էին գրոհում, սակայն մրցակցի դարպասը կարողացան գրավել ընդամենը մեկ անգամ՝ սեփականը պահելով անառիկ։

Հանդիպման միակ և հաղթական գնդակը խփվեց 9-րդ րոպեին։ Ֆերրան Տոռեսի փոխանցումից հետո գոլն իր անվան դիմաց գրանցեց Գաբրիել Ժեզուսը՝ 1։0։

Այս հաղթանակից հետո Պեպ Գվարդիոլայի սաները Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում վաստակեց 44 միավոր՝ երկրորդ հորիզոնականում ընթացող «Մանչեսթեր Յունայթեդին» գերազանցելով 4 միավոր։

«Շեֆիլդը» շարունակում է մնալ առաջնության ակնհայտ հետնապահը։ Թիմը 21 հանդիպումներից հետո իր ակտիվում ունի ընդամենը 8 միավոր։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023