Յունայթեդը շարունակում է միավորներ բաժանել  🎥

Յունայթեդը շարունակում է միավորներ բաժանել 🎥

04/03/2021 - 02:10

Անգլիական Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» արտագնա խաղում ուժերը չափեց «Քրիստալ Փելասի» դեմ։

Ինչպես և սպասվում էր, առաջին խաղակեսն անցավ մանկունյական ակումբի շոշափելի առավելությամբ, ովքեր գնդակին տիրում էին 66%, և մինչև ընդմիջման գնալը 7 հարված կատարեցին մրցակցի դարպասի ուղղությամբ, որոնցից միայն մեկն էր դիպուկ, սակայն ոչ գոլային։

Իր հերթին, «Քրիստալ Փելասը» 3 հարված կատարեց դեպի Դին Հենդերսոնի պաշտպանած դարպասը, որոնք շեղ ընթացան։

Այսպիսով, առաջին խաղակեսում հաջողությունը երես էր թեքել երկու թիմերից, որոնք ընդմիջման գնացին նույն հաշվի պայմաններում, որով և սկսել էին խաղը։

Երկրորդ խաղակեսն ավելի ակտիվ սկսեցին արդեն տանտերերը, որոնք տարածքային առավելությունը զիջել էին հզոր մրցակցին, սակայն ավելի հաճախ ու ավելի վտանգավոր էին գրոհում։

Այնուամենայնիվ, այս խաղում վիճակված չէր կողմերից որևէ մեկին բացել հանդիպման հաշիվը։ Խաղն ավարտվեց գոլազուրկ ոչ-աքի արդյունքով։

Այս արդյունքից հետո Օլե-Գունար Սուլշերի թիմը 27 խաղերից հետո վաստակեց 51 միավոր և ներկապահին զբաղեցնում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը։ Առաջատարը «Մանչեսթեր Սիթին» է՝ վաստակած 65 միավորով։

«Քրիստալ Փելասը» նույնքան խաղերից հետո ունի 34 միավոր և գտնվում է 13-րդ հորիզոնականում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023