Հենրիխ Մխիթարյանը կրկին վնասվածք է ստացել

Հենրիխ Մխիթարյանը կրկին վնասվածք է ստացել

09/01/2020 - 13:22

Երեկ հայտնի դարձավ, որ Հայաստանի ազգային հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Տորինոյի» դեմ խաղում ազդրի վնասվածք է ստացել։

Corriere della Sera-ն հաղորդում է,  որ խաղացողի վնասվածքը սպասվածից լուրջ է։ Մխիթարյանը ստացել է ձախ ազդրի վնասվածք ու բաց կթողնի 3-4 շաբաթ։ Սեպտեմբերին Մխիթարյանը նույն վնասվածքը ստացել էր աջ ոտքին, որի պատճառով շարքից դուրս էր մնացել 2 ամիս։

Աղբյուրը հաղորդում է, որ 31-ամյա կիսապաշտպանը միանշանակ բաց կթողնի , Իտալիայի գավաթի «Պարմայի» դեմ խաղը, ինչպես նաև Ա սերիայի «Յուվենտուսի», «Ջենոայի» ու «Լացիոյի» դեմ հանդիպումները:

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023