Հարոյանի վիճակագրությունը Բարսելոնայի դեմ խաղում

Հարոյանի վիճակագրությունը Բարսելոնայի դեմ խաղում

24/09/2021 - 11:03

Իսպանական Լա լիգայի 6-րդ տուրի շրջանակում «Կադիսը» սեփական հարկի տակ մրցեց «Բարսելոնայի» դեմ. գրանցվեց 0:0 հաշիվը։

«Կադիսի» կազմում ողջ հանդիպմանը մասնակցեց նաև Վարազդատ Հարոյանը։

Ստորև ներկայացնում ենք հայազգի կենտրոնական պաշտպանի վիճակագրությունը կատալոնական ակումբի դեմ խաղում։

Վատոն հեղինակավոր Whoscored կայքի կողմից ստացել է 6.37 գնահատականը։ Նա խաղի ընթացքում կատարել է 16 փոխանցում` 62.5% ճշգրտությամբ, 7 երկար փոխանցում, որոնցից 4-ը հասել են նպատակակետին, 1 անգամ կատարել է գնդակի խլում, 3 անգամ գնդակը հեռացրել է սեփական տուգանային հրապարակից, 2 անգամ դիրքային պայքար է մղել` 50% ճշգրտությամբ, 1 անգամ օդային մենապայքարի մեջ է մտել, որը պարտվել է, 1 անգամ կանոնների խախում է թույլ տվել, ինչի համար պատժվել է դեղին քարտով, 6 անգամ էլ կորցրել է գնդակի կառավարումը։

Հավելենք, որ «Կադիսը» հաջորդ հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 27-ին և Լա լիգայի 7-րդ տուրի շրջանակում կհյուրընկալվի «Ռայո Վալեկանոյին»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023