Հարի Քեյնը` «Ոսկե գնդակի» դափնեկիր 📸
«Բավարիայի» և Անգլիայի ազգային հավաքականի հարձակվող Հարի Քեյնը կարիերայում առաջին անգամ դարձավ «Ոսկե գնդակի» դափնեկիր։
33-ամյա ֆուտբոլիստը նախորդ մրցաշրջանում մյունխենյան գրանդի կազմում դարձել է Գերմանիայի չեմպիոն, գավաթակիր ու Սուպերգավաթակիր, հասել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ։ Նա 51 խաղում խփել է 61 գոլ, կատարել 7 ասիստ։
Քեյնը նախորդ ամռանն Անգլիայի հավաքականի հետ կազմում էլ դարձել է ԱԱ-2026-ի բրոնզե մեդալակիր` մրցաշարի 7 խաղում գրանցելով 6 գոլ ու 1 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Ballon d'Or, ԱԱ-2026, Անգլիայի հավաքական, Բավարիա, Հարի Քեյն, Ոսկե-գնդակ