Հայ ֆուտբոլիստները Ռուսաստանում այլևս չեն համարվի լեգեոներ

Հայ ֆուտբոլիստները Ռուսաստանում այլևս չեն համարվի լեգեոներ

09/06/2020 - 18:57

Ռուսաստանի ֆուտբոլային միության գլխավոր քարտուղարի տեղակալ Դենիս Ռոգաչյովը խոսել է ռուսական ֆուտբոլում լեգեոներների կանոնում կատարված փոփոխությունների մասին․

«Ըստ սպորտի նախարարի հրամանի՝ Եվրասիական միության անդամ երկրների քաղաքացիները կդադարեն համարվել լեգեոներ, որի որոշումը ստորագրվել էր դեռևս նախորդ տարի։ Այդ որոշումն ուժի մեջ կմտնի սկսած սույն թվականի օգոստոսի 1-ից։ Այպսիսիով, նոր մրցաշրջանը կմեկնարկի այս փոփոխություններով»,- այդ մասին փոխանցում է Championat.com-ը։

Հիշեցնենք, որ Եվրասիական միության անդամ-պետություններն են Ռուսաստանը, Բելառուսը, Հայաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը։ Նշենք, որ Ռուսաստանի Պրեմեր լիգան, ինչպես եվրոպական մյուս մեծ մրցաշարերը դադարեցվել էին կորոնավիրուսի համաճարակի պատճառով․ այն կվերսկսվի հունիսի 19-ին։

#

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023