Հայտնի դարձավ Ալաշկերտի մրցակիցը ԵԼ որակավորման երրորդ փուլում

Հայտնի դարձավ Ալաշկերտի մրցակիցը ԵԼ որակավորման երրորդ փուլում

29/07/2021 - 00:37

«Ալաշկերտը» Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի շրջանակում ընդհանուր 1:4 հաշվով զիջեց մոլդովական «Շերիֆին»։

Մեր ակումբը պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում, որի շրջանակում կմրցի Ղազախստանը ներկայացնող «Կայրաթի» դեմ, որի կազմում հանդես է գալիս նաև Հայաստանի հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը։

«Կայրաթը» ՉԼ որակավորման երկրորդ փուլի պատասխան հանդիպման շրջանակում հյուրընկալվելիս 0:5 հաշվով ջախտախիչ պարտություն կրեց սերբական «Ցրվենա Զվեզդայից», իսկ ընդհանուր դիմակայությունում զիջեցա 2:6 հաշվով։

«Ցրվենա Զվեզդան» էլ իր հերթին նվաճեց ՉԼ որակավորման երրորդ փուլի ուղեգիր և կմրցի «Շերիֆի» դեմ։

Հավելենք, որ Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին հանդիպումները կկայանան օգոստոսի 5-ին, իսկ պատասխանները` օգոստոսի 12-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023