Հայնտի է, թե որքան է կազմում Խավիի հրաժարագինը
«Բարսելոնան» շարունակում է անել ամեն ինչ, որպեսզի հնարավորինս արագ նոր գլխավոր մարզիչ գտնի։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ռոնալդ Կումանի հեռացումից հետո կատալոնական ակումբը բանակցություններ է սկսել Խավիի հետ, ով ներկա պահին գլխավորում է Քաթարը ներկայացնող «Ալ Սադը»։
Հայտնի է նաև, որ 41-ամյա մասնագետը նույնպես ցանկանում է գլխավորել հարազատ ակումբը և տվել է իր համաձայնությունը։
Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, այժմ «բլաուգրանասը» բանակցում է նաև «Ալ Սադի» հետ. կողմերը քննարկում են Խավիի` ակումբի հետ գործող պայմանագրի խզման հարցերը։
Աղբյուրի փոխանցմամբ` Խավիի ու «Ալ Սադի» միջև գործող պայմանագրում կա նաև հրաժարագնի կետ, որը կազմում է 1 մլն եվրո։
Հաղորդվում է նաև, որ Խավին «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ նշանակվելու դեպքում իր շտաբում ընգրկելու է այն նույն անձանց, ովքեր իսպանացի մասնագետի հետ աշխատում են նաև «Ալ Սադում»։ Խոսքը Օսկարի, Սերխիո Ալեգրեի և Իվան Տորեսի մասին է։
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» արդեն պաշտոնապես հայտարարել է, որ ակումբի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Սերխի Բարխուանը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալ-Սաադ, Բարսելոնա, Խավի, Ռոնալդ Կուման, Սերխի Բարխուան